«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, թե երբ է իր նորամուտը նշելու նորեկ Էրլինգ Հոլանդը։
Գվարդիոլան պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նորվեգացի հարձակվողը կկարողանա մասնակցել «Բավարիայի» հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 24-ին:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա այսօր կեսօրին (հուլիսի 23) մարզման ժամանակ, կամ եթե նա այս գիշեր իրեն վատ չզգա, անկողնուց չընկնի կամ կոտրի կոճը, ապա նա կխաղա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։