«Բարնլին», որը նախորդ մրցաշրջանի արդյունքով ԱՊԼ-ից դուրս է մնացել Չեմփիոնշիփ, հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Արիյանետ Մուրիչի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կոսովոյի հավաքականի դարպասապահը չորս տարվա պայմանագիր է կնքել իր նոր թիմի հետ։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն նշվում։
Մուրիչը միացել էր «Մանչեսթեր Սիթիին» 2015 թվականին և այդ ընթացքում վարձավճարով հանդես եկել մի շարք ակումբներոյմ: Նշենք, որ «Բարնլիի» գլխավոր մարզիչը «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին է։