Էդեն Ազարը վնասվածք է ստացել «Ռեալի» մարզմանը

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կարող է չմասնակցել «Բարսելոնայի» դեմ ընկերական հանդիպմանը։

Ինչպես հայտնում է AS-ը՝ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել այս շաբաթ կայացած մարզման ժամանակ։ Հիշեցնենք, որ «Ռեալը» մինչմրցաշրջանային շրջագայության է մեկնել ԱՄՆ, որտեղ մասնակցում է ուսումնամարզական հավաքի:

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 07:00-ին: