Պեպ Գվարդիոլան ասել է, որ թե խաղում Էրլինգ Հոլանդը նորամուտը կնշի «Ման. Սիթիի» կազմում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, թե երբ է իր նորամուտը նշելու նորեկ Էրլինգ Հոլանդը։

Գվարդիոլան պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նորվեգացի հարձակվողը կկարողանա մասնակցել «Բավարիայի» հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 24-ին:

«Եթե ամեն ինչ լավ ընթանա այսօր կեսօրին (հուլիսի 23) ​​մարզման ժամանակ, կամ եթե նա այս գիշեր իրեն վատ չզգա, անկողնուց չընկնի կամ կոտրի կոճը, ապա նա կխաղա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։