«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ակումբի հետաքրքրությունը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ։
Ավելի վաղ անձամբ ֆուտբոլիստը, հաստատել էր, որ ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։
Միաժամանակ, «Բավարիայի» ղեկավարները պնդում են, որ նա մինչև պայմանագրի ավարտը մնա ակումբում։
Լեհ հարձակվողի և մյունխենցիների միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
«Լևանդովսկին թիմն ուժեղացնելու տարբերակներից մեկն է, բանակցությունները շարունակվում են։
Նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի հեշտ չի լինի հասնել համաձայնության։
Լապորտան ինձ ասաց, որ մենք կարող ենք ուժեղացնել կազմը։ Վստահություն կա մեր հնարավորությունների նկատմամբ: Կփորձենք իրագործել տրանսֆերը»,- Չավիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն