Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Էդեր Միլիտաոյի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» չի վաճառի թիմի պաշտպան Էդեր Միլիտաոյի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով, ակումբի ղեկավարությունը վստահ է, որ 22-ամյա բրազիլացին ապագայում կդառնա թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, քանի որ նա սկսում է ամրապնդվել թիմի կազմում:

Ավարտված մրցաշրջանում Միլիտաոն մասնակցել է 23 հանդիպման: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 36 միլիոն եվրո: