Չավի. «Լևանդովսկին թիմն ուժեղացնելու տարբերակներից մեկն է, բանակցությունները շարունակվում են»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ակումբի հետաքրքրությունը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ։

Ավելի վաղ անձամբ ֆուտբոլիստը, հաստատել էր, որ ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։

Միաժամանակ, «Բավարիայի» ղեկավարները պնդում են, որ նա մինչև պայմանագրի ավարտը մնա ակումբում։

Լեհ հարձակվողի և մյունխենցիների միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։

«Լևանդովսկին թիմն ուժեղացնելու տարբերակներից մեկն է, բանակցությունները շարունակվում են։

Նրա պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի հեշտ չի լինի հասնել համաձայնության։

Լապորտան ինձ ասաց, որ մենք կարող ենք ուժեղացնել կազմը։ Վստահություն կա մեր հնարավորությունների նկատմամբ: Կփորձենք իրագործել տրանսֆերը»,- Չավիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն