Ֆրանչեսկո Տոտտին ցանկանում է վերադառնալ «Ռոմա»

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կարող է վերադառնալ ակումբ, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմի նախկին ֆուտբոլիստը բանակցություններ է վարում ակումբի սեփականատերերի հետ և ցանկանում է նշանակվել որևէ ղեկավար պաշտոնում։

Նշվում է, որ Տոտտին կցանկանար դառնալ ակումբի տեխնիկական տնօրենը։

Տոտտին «Ռոմայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ խփած 307 գոլով: