«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամռանը կմիանա «Ինտերին», հայտնում է Corriere dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանն արդեն հայտնել է հռոմեական ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը, փոխարենը կտեղափոխվի «Ինտեր»։
Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։