Հենրիխ Մխիթարյանը հայտնել է «Ռոմայի» ղեկավարությանը, որ կտեղափոխվի «Ինտեր»

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամռանը կմիանա «Ինտերին», հայտնում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանն արդեն հայտնել է հռոմեական ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգելու հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը, փոխարենը կտեղափոխվի «Ինտեր»։

Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։