Էդուար Մենդին ասել է, թե ում է աջակցելու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին հայտնել է, որ աջակցելու է «Լիվերպուլին» Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։

Մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս Սենեգալի հավաքականում Մենդիի գործընկերը՝ Սադիո Մանեն։

«Իհարկե, ես ցանկանում եմ, որ Սադիոն հաղթի Չեմպիոնների լիգայում: Նա բացառիկ մրցաշրջան է անցկացնում՝ պայքարելով «Ոսկե գնդակի» համար։ Չեմպիոնների Լիգայում խաղի ելքը որոշիչ է լինելու.

Սադիոն խաղում է իր հիմնական մրցակցի՝ Կարիմ Բենզեմայի դեմ: Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է.

Նա երկար տարիներ բարձր մակարդակով է խաղում և բացարձակապես արժանի է այն ամենին, ինչ հիմա կատարվում է նրա հետ»,- Մենդիի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։