Դիեգո Կառլոսը կտեղափոխվի անգլիական ակումբ

«Ասթոն Վիլան» համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ բրազիլացի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսի տրանսֆերի հարցում։

Այս մասին ասվում է այսօր հրապարակված ակումբի հայտարարության մեջ։

29-ամյա բրազիլացին առաջիկա ժամերին կմեկնի Անգլիա՝ բուժզննում անցնելու։

2021/22 մրցաշրջանում Կառլոսը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: