Ջուզեպե Մարոտա. «Հարձակման գծում մենք խնդիրներ չունենք, բայց ես գնահատում եմ Դիբալայի որակները»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է այն լուրերը, թե «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել միլանյան ակումբ։

«Դիբալան հիանալի ֆուտբոլիստ է. Նա հասանելի կլինի որպես ազատ գործակալ, այնպես որ, կարծում եմ, շատ ակումբներ կցանկանան գնել նրան:

Մենք որակյալ հարձակման գիծ ունենք, ովքեր «Ինտերին» դարձրել են Ա Սերիայի լավագույն թիմը:

Այդ դիրքում մենք խնդիրներ չունենք, բայց ես գնահատում եմ Դիբալայի որակները»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: