«Բավարիան» մոտ է «Այաքսի» հետ համաձայնության գալուն Ամստերդամյան ակումբի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ մյունխենցիները ֆուտբոլիստի հետ պայմանավորվել են դեռ նախորդ ամիս։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Այաքսից» «Բավարիա» կտեղափոխվի նաև պաշտպան Նուսաիր Մազրաուին: