Չավին կրկին գովաբանել է Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Սելտային» (3:1) հաղթելուց հետո գովաբանել է ֆրանսիացի Ուսման Դեմբելեին, ով 2 գոլային փոխանցում է կատարել այդ խաղում:

«Դեմբելե՞ն. Արդյունք ապահովելու համար պետք է ավելին անել, քան պարզապես գոլ խփելն է: Առաջին գոլի դրվագում Ուսմանը ամեն ինչ միայնակ արեց: Դեմբելեն կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»,- Չավիի խոսքն է մեջբերում Barca Universe-ն:

24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կավարտվի հունիսին։ Ըթացիկ մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: