«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է այն լուրերը, թե «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել միլանյան ակումբ։
«Դիբալան հիանալի ֆուտբոլիստ է. Նա հասանելի կլինի որպես ազատ գործակալ, այնպես որ, կարծում եմ, շատ ակումբներ կցանկանան գնել նրան:
Մենք որակյալ հարձակման գիծ ունենք, ովքեր «Ինտերին» դարձրել են Ա Սերիայի լավագույն թիմը:
Այդ դիրքում մենք խնդիրներ չունենք, բայց ես գնահատում եմ Դիբալայի որակները»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: