Մյունխենի «Բավարիան» մոտ է Ռայան Գրավենբերխի տրանսֆերի հարցում համաձայնության հասնելուն

«Բավարիան» մոտ է «Այաքսի» հետ համաձայնության գալուն Ամստերդամյան ակումբի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ մյունխենցիները ֆուտբոլիստի հետ պայմանավորվել են դեռ նախորդ ամիս։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Այաքսից» «Բավարիա» կտեղափոխվի նաև պաշտպան Նուսաիր Մազրաուին: