Պաշտոնական. Քրիստոֆեր Նկունկուն Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Գարնան երկրորդ ամսում Նկունկուն Գերմանիայի առաջնության 4 խաղում խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում, որոնցում նրա թիմը 12 հնարավորից վաստակել է 9 միավոր։

24-ամյա ֆրանսիացին այս մրցաշրջանում չորրորդ անգամ նվաճեց մրցանակը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։