Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ հրավիրել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրիին՝ հայտնում է է Fichajes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբ ամռանը պաշտոնական առաջարկով կդիմի 26-ամյա ֆուտբոլիստին, ով դեռ համաձայնության չի եկել «Բավարիայի» հետ համաձայնագրի երկարաձգման շուրջ։ Գնաբրիի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Ընթացիկ մրցաշրջանում Սերժ Գնաբրին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։