«Նապոլին» մերժել է Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու անգլիական ակումբի առաջարկը

«Նյուքասլը» տրանսֆերային առաջարկ է արել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, նեապոլցիների ղեկավարությունը հրաժարվել է վաճառել ֆուտբոլիստին, քանի որ նրանց չի բավարարել այն գումարը, որն անգլիական ակումբն առաջարկել է 23-ամյա նիգերիացու համար։

«Նապոլին» պատրաստ է վաճառել Օսիհենին առնվազն 100 միլիոն եվրոյով։

Վիկտորի գործող պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում Օսիհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: