Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Բավարիայի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը  ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ հրավիրել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրիին՝ հայտնում է է Fichajes-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբ ամռանը պաշտոնական առաջարկով կդիմի 26-ամյա ֆուտբոլիստին, ով դեռ համաձայնության չի եկել «Բավարիայի» հետ համաձայնագրի երկարաձգման շուրջ։ Գնաբրիի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Ընթացիկ մրցաշրջանում Սերժ Գնաբրին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։