Իտալիայի գավաթի եզրափակիչը կդիտեն ռեկորդային թվով երկրպագուներ

Իտալիայի գավաթի եզրափակչի «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպման համար ռեկորդային թվով տոմսեր են վաճառվել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը ներկա կլինի մոտ 68 հազար մարդ:

Տոմսերից ստացված եկամուտը կկազմի ռեկորդային 5 միլիոն եվրո:

Եզրափակիչը կկայանա այսօր՝ մայիսի 11-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23.00-ին։