«Ռեալ Մադրիդը» առաջընթաց է գրանցել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմ Կոնատեի հետ բանակցություններում, հայտնում է Foot Mercato-ն՝ հղում անելով Marca-ին:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի և 26-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի միջև բանակցությունները արդեն իսկ գտնվում են առաջադեմ փուլում։
Նախկինում հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիական ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը, և «Ռեալ Մադրիդը» ցանկանում է նրա հետ անվճար պայմանագիր կնքել։
26-ամյա Կոնատեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այդ ընթացքում Կոնատեն մասնակցել է 136 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։