Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել անգլիական ակումբը

«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն «Թոթենհեմի» նախկին մարզիչ Անջելոս Պոստեկօղլուն է, ով լոնդոնյան ակումբից հեռանալուց հետո գործազուրկ է։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի համաձայն՝ քննարկվող անձանց թվում է նաև վերջերս «Ֆեներբախչեից» հեռացած Ժոզե Մոուրինյոն, իսկ թիմի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը տպավորված է «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվայով։

Հիշեցնենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» նախկինում ազատել էր գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտուին, որի հետ հունիսին երկարաձգել էին պայմանագիրը մինչև 2028 թվականը։

Պրեմիեր Լիգայի երեք տուրից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը՝ վաստակելով չորս միավոր։