Զինեդին Զիդանը չի գլխավորի «Ֆեներբախչեն»

Ֆրանսիացի մարզիչ և նախկին լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի գլխավորի թուրքական «Ֆեներբախչեն»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացին չի դիտարկում այս աշխատանքի տարբերակը։

«Ֆեներբախչեի» հետ համագործակցությունը Զիդանի ծրագրերում չէ, քանի որ մարզիչը ձգտում է գլխավորել Ֆրանսիայի ազգային հավաքականը։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Այդ ընթացքում նրա ղեկավարությամբ «Արքայական ակումբը» երեք անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան, երկու անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։