Դավիդե Անչելոտտին կգլխավորի բրազիլական հեղինակավոր ակումբը

Դավիդե Անչելոտտին կգլխավորի «Բոտաֆոգոն»

Մադրիդի «Ռեալը» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ Դավիդե Անչելոտտին, առաջին անգամ կփորձի իրեն գլխավոր մարզչի կարգավիճակում։ 35-ամյա իտալացին կգլխավորի բրազիլական «Բոտաֆոգո» ակումբը, հաղորդում են բրազիլական աղբյուրները։

Կողմերը մոտ ժամանակում կստորագրեն երկամյա պայմանագիր։ Դավիդեն նախկինում որևէ ակումբ չի գլխավորել։ Մինչ այս նա աշխատել է հոր մարզչական շտաբում՝ «Նապոլիում», «Էվերթոնում», ինչպես նաև վերջին տարիներին՝ Մադրիդի «Ռեալում»։

«Բոտաֆոգոն» ներկայումս Բրազիլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում է և պայքարում է գավաթների համար։