Նոա Լանգը կարիերան կշարունակի իտալական գրանդում

Նոա Լանգը կարիերան կշարունակի «Նապոլիում»

ՊՍՎ-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվող Նոա Լանգը մոտ օրերս պաշտոնապես կդառնա իտալական «Նապոլիի» խաղացող։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբներն արդեն փոխանակել են անհրաժեշտ փաստաթղթերը, և տրանսֆերի արժեքը կկազմի 28 միլիոն եվրո։ Գործարքում ներառվել է նաև կետ, ըստ որի՝ ՊՍՎ-ն որոշակի տոկոս կստանա ֆուտբոլիստի հնարավոր հետագա վաճառքից։

Նշենք, որ Էրեդիվիզիեի 2024/25 մրցաշրջանում Լանգը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։