«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Բրենտֆորդի» ֆուտբոլիստին

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս կենտրոնացած է «Բրենտֆորդի» Բրայան Մբեումոյին ձեռք բերելու վրա:

Մբեումոյի հետ պայմանագիր կնքելու բանակցությունները նախատեսվում է շարունակել այս շաբաթ: Ակումբները, ըստ լուրերի, անցյալ շաբաթ չեն կարողացել համաձայնության գալ, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է շարունակել աշխատել գործարքի շուրջ՝ որպես առաջնահերթություն:

25-ամյա Մբեումոն անցյալ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 38 խաղում խփել է 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում: Transfermarkt-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ խաղացողի արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո: