The Athletic. Լիոնել Մեսսիի ապագայի ծրագրերը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի որոշել իր ապագան, չնայած նրա ներկայիս պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ դեռ վեց ամսից էլ քիչ է մնացել։

Ըստ The Athletic-ի՝ 38-ամյա արգենտինացին նոր պայմանագիր կկնքի MLS ակումբի հետ առնվազն ևս մեկ տարով։ Սա կարող է հիասթափեցնել նրանց, ովքեր հույս ունեին Մեսսիի վերադարձը «Բարսելոնա» կամ «Նյուելս Օլդ Բոյս»։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին ցանկանում է շարունակել խաղալ լավ մակարդակով, և «Նյուելս Օլդ Բոյսում» նա կհայտնվի ավելի քիչ մրցակցային միջավայրում, քան այժմ MLS-ում։

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», Մեսսին չի վստահում ակումբի նախագահ Ժոան Լապորտային, իսկ կատալոնացիները շարունակում են մնալ դժվարին ֆինանսական վիճակում։

Ընդհանուր առմամբ, MLS-ում խաղալը Լիոնել Մեսսիի համար լավագույն տարբերակն է։