«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնագիրը նախատեսված կլինի 2 տարով։ 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։
Շչեսնին «Բարսելոնայի» կազմում խաղում է 2024 թվականի հոկտեմբերից։ 2024/25 մրցաշրջանում նա անցկացրել է 30 խաղ, բաց է թողել 36 գոլ և 14 անգամ անառիկ պահել դարպասը։