«Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Էնթոնի Էլանգան կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նյուքասլը» նոր առաջարկ է արել «Նոթինգհեմ Ֆորեստին»՝ 63 միլիոն եվրոյի չափով։
Աղբյուրի համաձայն՝ այս պահին ակումբների միջև վերջնական համաձայնություն չկա, սակայն վերջին առաջարկի փոքր-ինչ բարելավումը կարող է նպաստել գործարքի հաջող ավարտին։ Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» և «Նոթինգհեմ Ֆորեստը» արդեն քննարկում են Էլանգայի տրանսֆերի վճարման կառուցվածքը։
2024/25 մրցաշրջանում 23-ամյա շվեդը խաղացել է 43 խաղ, խփել 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։