«Ալ-Նասրը» բանակցություններ է սկսել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի շրջապատի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սաշի Տավոլիերին։
Աղբյուրի համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն, որը «Ալ-Նասրում» խաղում է 2023 թվականի վերջից, սաուդցիներին խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Ռոդրիգոյի պրոֆիլի ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, հաղորդվել էր, որ «Ռեալը» կարող է վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին, եթե ստանա շահավետ առաջարկ։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։