Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ ՊՍԺ – «Բավարիա» խաղում մյունխենյան թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան սարսափելի վնասվածք է ստացել։
Առաջին խաղակեսի ավելացված րոպեներին Մուսիալան փարիզցիների տուգանային հրապարակում ճնշում էր գործադրում ՊՍԺ-ի պաշտպան Վիլիան Պաչոյի վրա, երբ ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման բախվեց գերմանացուն։
Բժշկական անձնակազմն անմիջապես մտել է խաղադաշտ և տեղում առաջին օգնություն ցույց տվել ֆուտբոլիստին։
Musiala 💔😭pic.twitter.com/zRQJ6VUAH1 https://t.co/VDuEmwosqL
— Shabazz 💫 (@ShowCaseShabazz) July 5, 2025