«Ռեալ Մադրիդի» հարձակվողը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Գարսիան կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի առաջնությունում։ Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է 21-ամյա հարձակվողի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ «թոշակառուների» ղեկավարությունը ֆուտբոլիստին տեսնում է որպես Ջեքսոն Մարտինեսի փոխարինող, ով կարող է լքել թիմը։ Լոնդոնի ակումբը պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել Գարսիային ձեռքբերման համար։

Հարձակվողը «Արքայական» ակումբի կազմում խաղում է Աշխարհի ակումբային առաջնությունում, որն այժմ անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իսպանացի հարձակվողը խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։