«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել Ռոդրիգոյի վերաբերյալ

Հարձակվող Ռոդրիգոն կարող է լքել «Ռեալ Մադրիդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում են The Athletic-ի լրագրողները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է վաճառել բրազիլացուն, եթե լավ առաջարկ ստացվի։ Ֆուտբոլիստին գնելու հիմնական հավակնորդներից մեկը Լոնդոնի «Արսենալն» է։

«Արսենալցիները» արդեն բանակցություններ են վարել հարձակվողի գործակալների հետ։ Անցյալ մրցաշրջանում Ռոդրիգոն խաղացել է 51 խաղ, խփել 14 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Հարձակվողի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նրա շուկայական գինը 90 միլիոն եվրո է։