«Արսենալը» և Իթան Նվաներին բանակցում են

Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է վարում կիսապաշտպան Իթան Նվաներիի ներկայացուցիչների հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:

Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստն ինքը պատրաստ է մնալ անգլիական թոփ ակումբում: 18-ամյա խաղացողի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ լրանում է հաջորդ ամռանը:

Անցյալ մրցաշրջանում Նվաներին մասնակցել է «Արսենալի» 37 խաղի: Իթանը խփել է ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: 2024/2025 մրցաշրջանի ավարտին Միկել Արտետայի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը: