Պաշտոնական․ Քայլ Ուոքերը նոր ակումբ ունի

Անգլիացի փորձառու պաշտպան Քայլ Ուոքերը տեղափոխվել է «Բարնլի»։ Ինչպես տեղեկացնում է Պրեմիեր լիգայի նորեկ ակումբի պաշտոնական կայքը, կողմերը կնքել են պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

35-ամյա Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականի հուլիսից և այդ ընթացքում մասնակցել է 319 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։