Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»

Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագան «Բարսելոնայում» մշուշոտ է։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ 33-ամյա գերմանացի դարպասապահին՝ նույնիսկ անվճար՝ աշխատավարձի բյուջեն նվազեցնելու և նոր տրանսֆերների գրանցման հնարավորություն ստանալու նպատակով։

Չնայած Տեր Շտեգենը ներկայումս չի ցանկանում լքել ակումբը, նրա հնարավոր տեղափոխությամբ հետաքրքրված է Միլանի «Ինտերը», որը նրան դիտարկում է որպես Յան Զոմերի փոխարինող։ Իտալական ակումբի հետաքրքրությունը կարող է որոշիչ լինել գերմանացու որոշման վրա։

Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում է 2014 թվականից և այդ ընթացքում անցկացրել է 422 հանդիպում՝ 175-ում պահելով դարպասը անառիկ։ Նրա անունը նախկինում կապվել է նաև «Մոնակոյի» և «Գալաթասարայի» հետ, սակայն դարպասապահը չի ցանկացել շարունակել կարիերան այդ ակումբներում։