20-ամյա հարձակվող Դիվայն Մուբաման «Մանչեսթեր Սիթիում» իր դեբյուտային մրցաշրջանից հետո վարձավճարով տեղափոխվել է «Սթոք Սիթի»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մուբաման անցյալ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խաղացել է 16 խաղ, խփել 17 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում (2 խաղ և 1 գոլ հիմնական թիմի կազմում)։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
Ավելացնենք նաև, որ «Սթոք Սիթիի» շարքերը միացել է Ուկրաինայի հավաքականի պաշտպան Մաքսիմ Տալովերովը, որը խաղացել է «Պլիմութում»։
«Սթոք Սիթին» լքել է Պրեմիեր լիգան 2017-18 մրցաշրջանի ավարտին։ Այս ամբողջ ընթացքում թիմը զբաղեցրել է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի ստորին հատվածը։