Նոա Լանգը կտեղափոխվի իտալական գրանդ

Նոա Լանգը տեղափոխվում է «Նապոլի»։ Այս մասին հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։

Հուլիսի 5-ին «Նապոլին» և ՊՍՎ-ն կանցկացնեն Լանգի տրանսֆերի փաստաթղթերի վերջնական փոխանակումը, որի արդյունքում հոլանդացի թևայինը կդառնա նեապոլիտանական ակումբի խաղացող։

Գործարքը կկազմի 25 միլիոն եվրո + 2 միլիոն բոնուս։ Պայմանագրում նաև կա օպցիոն. ՊՍՎ-ն կստանա խաղացողի հնարավոր ապագա վերավաճառքի 10%-ը։

«Նապոլի» տեղափոխվելու համար Լանգը համաձայնվել է աշխատավարձի կրճատմանը։