«Թոթենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» ֆուտբոլիստին

Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Կաստելո Լուկեբան «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում է։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» սպասում է Քրիստիան Ռոմերոյի հեռանալուն, այդ իսկ պատճառով «Թոթենհեմի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը ցանկանում է պայմանագիր կնքել Լուկեբայի հետ։ Լրագրողի խոսքով՝ 22-ամյա ֆրանսիացու պայմանագրում «Լայպցիգի» հետ կա 89 միլիոն եվրո հրաժարագնի կետ, սակայն ընդգծվում է, որ գերմանական ակումբը պատրաստ է բանակցել ավելի ցածր գնով։

Անցյալ մրցաշրջանում Լուկեբան մասնակցել է 31 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, բայց գոլ չի խփել։