Էնթոնի Էլանգան կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

«Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Էնթոնի Էլանգան կարող է տեղափոխվել «Նյուքասլ»։ Այս տեղեկատվությունը տարածել է լրագրող Ռուդի Գալետին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կաչաղակները» նոր առաջարկ են արել «Ֆորեսթերսին»՝ 63 միլիոն եվրոյի չափով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ակումբների միջև վերջնական համաձայնություն չկա, սակայն վերջին առաջարկի փոքր-ինչ բարելավումը կարող է նպաստել գործարքի հաջող ավարտին։

Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը» արդեն քննարկում են Էլանգայի տրանսֆերի վճարման կառուցվածքը, նշում է աղբյուրը։ Այս մրցաշրջանում 23-ամյա շվեդը խաղացել է 43 խաղ, խփել 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։