Շաբաթ օրը «Չելսին» հայտարարել Ջեյմի Գիտենսի իրենց շարքեր տեղափոխվելու մասին: Սակայն Նոնի Մադուեկեն, որը նաև խաղում է որպես եզրային հարձակվող, կարող է լքել «ազնվականների» շարքերը:
Վերջին օրերին և շաբաթներին մամուլը ֆուտբոլիստին կապում է «Արսենալի» հետ: Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ «Արսենալն» արդեն բանակցություններ է սկսել 23-ամյա Մադուկեի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Միևնույն ժամանակ, Նոնին դեռևս չի խնդրել «Չելսիին» բաց թողնել իրեն. ֆուտբոլիստը կենտրոնացած է Ակումբային աշխարհի առաջնության վրա: Նշվում է, որ այս պահին «Չելսիի» և «Արսենալի» միջև որևէ համաձայնություն չկա