Խաբի Ալոնսո․ «Առավելություն է նրան թիմում ունենալը»

«Ռեալ Մադրիդի» մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է հարձակվողական կիսապաշտպան Արդա Գյուլերի կարողությունների մասին: 20-ամյա ֆուտբոլիստը հիանալի խաղ է ցուցադրել նոր մարզչի ղեկավարությամբ։

«Արդան ունի յուրահատուկ որակներ: Մեզ համար առավելություն է նրան կազմում ունենալը, հավաքներին մասնակցելը: Նա ունի փոխանցումների անհավանական զինանոց, մենք նրա հետ ավելի լավ ենք խաղում, բայց նա պետք է շարունակի սովորել և կատարելագործվել: Նրանից շատ բան է սպասվում, բայց մեզ համար կարևոր է օգնել նրան աճել», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

Այսօր՝ ժամը 00:00-ին, մեկնարկելու է «Ռեալ Մադրիդի» և «Բորուսիայի» միջև խաղը, որը կկայանա ակումբային աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակներում: