Անդրե Օնանան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան ցանկանում է մնալ անգլիական ակումբում, հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա կամերունցին մտադիր է պայքարել թիմում տեղի համար, չնայած «Մոնակոյի» հետաքրքրությանը։

2024/25 մրցաշրջանում Օնանան մասնակցել է 50 հանդիպման, բաց է թողել 65 գոլ և 11 անգամ անառիկ պահել դարպասը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։