«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։
«Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ է նա անում։ 17 տարեկանում նա խաղում է ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ՝ մենք նման բան նախկինում չենք տեսել», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում COPE-ն։
Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպման՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։