Նիկոլաս Ջեքսոնը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է լքել թիմը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը բաց է 24-ամյա սենեգալցու տրանսֆերը վաճառելու համար։ Հարձակվողով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Նապոլին»։

Ջեքսոնը այս մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։