«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է իր լավագույն խաղային դիրքի մասին։
«Ես ինձ տեսնում եմ որպես Թիերի Անրի։ Նա լավ էր խաղում ձախ և կենտրոնում։ Նա ընդունակ խաղացող էր։ Մեծանալուն զուգընթաց իններորդ համարի դիրքը ինձ համար ավելի հարմարավետ է դարձել, ավելի բնական։ Ինձ համար ավելի հեշտ է դարձել դարպասին մեջքով խաղալը։
Դու միշտ դարպասի առջև ես և միշտ վտանգավոր ես», – ասել է Ռեշֆորդը xBuyer ծրագրին։
Ռեշֆորդը նաև ցանկություն է հայտնել խաղալ «Բարսելոնայի» կազմում Լամին Յամալի հետ։ 2024/2025 մրցաշրջանի երկրորդ մասում Մարկուս Ռեշֆորդը վարձավճարով խաղացել է «Աստոն Վիլլայում»։