«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Բրենտֆորդի» հարձակվողին

«Բրենտֆորդի» հարձակվող Քևին Շադեին կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»։ Այս մասին հաղորդում է հայտնի լրագրող Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» արդեն բանակցություններ է սկսել 23-ամյա գերմանացու տրանսֆերի շուրջ։ Հաղորդվում է, որ «մեղուները» իրենց ֆուտբոլիստին գնահատում են մոտավորապես 50-60 միլիոն եվրո, չնայած երկու տարի առաջ նրան գնել էին «Ֆրայբուրգից» ընդամենը 25 միլիոնով։

2024/25 մրցաշրջանում Շադեն 43 խաղում խփել է 12 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։ Շադեի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը