Մամուլը շարունակում է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյին կապել Լոնդոնի «Արսենալի» հետ։ «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել հարձակումը։
Ինչպես հաղորդում է Goal պորտալը՝ հղում անելով AS-ին, «Ռեալ Մադրիդը» հավանաբար Ռոդրիգոյի համար կպահանջի մոտ 75 միլիոն եվրո։ «Արսենալը» պատրաստ է վճարել այդքան գումար, բայց խոչընդոտը կարող է լինել աշխատավարձը։ Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնցիները պատրաստ չեն 24-ամյա բրազիլացի հարձակվողին վճարել 12 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Անցյալ մրցաշրջանում 52 խաղում Ռոդրիգոն խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։